Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«5-րդ շարասյուն» կամ լյուստրացիայի նախապատրաստում

«5-րդ շարասյուն» կամ լյուստրացիայի նախապատրաստում
14.04.2023 | 20:54

Այսպիսով նախկիններին մեղադրելն էլ չի՛ աշխատում ու Նիկոլն անցավ այլ երկրների գործակալներին նշելով ( դեռևս անորոշ ու աբստրակտ) մեղավորներ նշանակել։

Աննա Հակոբյանն արդեն մեղավորների ևս մեկ, ստվար շերտ էր հիշատակել։

Ո՞րն է պատճառը։

Ինչպես վերջին շրջանում ասել եմ հարցազրույցների ժամանակ ու իմ հրապարակումներում, խոսքն անվերջ փլուզվող վարկանիշի մասին է, որի վրա իր ահռելի ազդեցությունն ունեցան սեպտեմբերին այրված 15 զինվորների և արդեն ապրիլի դեպքերը, գումարած ներքին սոցիալական կյանքը, հանրային մտածողությունը և օր օրի արթնացող հայը։

Փաստացի պատահական չէ, որ իշխանությունը` հանձին վարչապետի վերջին երեք հարցազրույցների սկսել է սկզբից լայթս, հետո հայրենասիրական տողատակներ գրել։

(Հիմա անգամ Պետրոսն է Անդրանիկ Քոչարյանին դեմ տալիս ու ցույց տալիս, ու ինքն այդչափ էլ իշխանամետ չէ և ավելի շատ նեյտրալ է):

Փաստացի հենց սրանով Նիկոլը սկսում է ռակիրովկա անելու իր տարբերակը և ընդդիմությանը նշանակում չ… հայրենասեր, «5 շարասյուն» ու գործակալ, իրեն էլ հայրենիքի համար մտահոգ այր։

Նիկոլը ռեբրենդինգ է անում իրեն, թեպետ սկսել էր կարկանդակ ուտելուց ու ժողովրդի լայն շրջանակներում արքետիպեր արթնացնելուց, բայց փաստորեն ուներ լյուստրացիայի համար նախապատրաստական նշանակություն։

Տարեսկզբին թավշյա իշխանության սև կարդինալին պատին դեմ տալով, Երևանի քաղաքապետարանը սանրելով ու գործ հարուցելով, Նիկոլը ցույց տվեց, որ ինքը չի նայի յուրային, թե օտար տարբերակման ու բոլորին կտանի դատարան, բայց սա որքան, որ հասկանում եմ, ցուցադրական բան էր ու, թերևս, անցանկալիներից ազատվելու հնարավորություն։

Նիկոլը տեսնելով, որ սոցիալական արդարության փաթեթն արդեն իշխանություն պահելու հնարավորություն չի տալիս, սկսելու է արդարադատություն փաթեթը շրջանառել ու քայլ քայլ հաստատել իր հայրենասեր լինելու Քեյսը։

Սա արդեն ուղիղ առճակատում է վենդենտայից հրաժարված թավշյա ամբիոնով իշխանության եկած գործչի համար, բայց և լուրջ մարտահրավեր ողջ երկրի համար։

ՀՀ ում ապրող ու ապրած շատերը խորհրդային տարիների ընթացքում թե՛ գաղափարապես, թե՛ բազմաթիվ այլ կապերով կապված են խորհրդային ֆանտոմի ( հետո ՌԴ), իսկ մյուս մասը 1991 ից հետո Եվրոպայի ու տարբեր երկրների հետ։

Սա նշանակում է լուրջ բաժանարար գիծ կառուցել աշխարհի երկու բևեռների միջև և եթե ինձ հինգ տարի համոզում էին, որ լուրջ քաղաքացիական բախումները մեզանում հնարավոր չեն, ապա հիմա նման բախման նախադեպերը քայլ քայլ գծվում են ու թափ հավաքում։

Եթե օրվա իշխանությունը «5 րդ շարասյան» թեզը շատ առաջ տանի, ապա ժամանակ հետո պտի ընդունի օտարերկրյա գործակալների մասին օրենք ( ի դեպ, շատ կուզենային իրենք ընդունել այդ օրենքը, բայց մենք գիտենք, թե առհասարակ այդ օրենքը ինչի կհանգեցնի մեր երկրում):

Այդպիսի իրականության ձևավորումը նշանակում է արտաքին ուժերի ուղիղ միջամտություն առանց այն էլ հյուծված ՀՀ-ի համար։ ՈՒ սա գիտակցում են իշխանության մեջ։

Իսկ ինչու՞ են գնում նման քայլի, վստահ եմ, որ պատկերացնելն այդքան էլ բարդ չէ։

Կգնա՞ն, ո՛չ, բայց ձերբակալությունների ու բռնաճնշումների պակաս չի լինի։

Ի դեպ, Նիկոլն այսօր խոսում էր պետական ապարատի ամենահարուստը լինելու մասին, ցույց տալով որ ամենակարող է.....

Ամեն դեպքում մենք կանգնած ենք մեկ նախադեպի առջև, որը մեզ կգլորի դեպի անդառնալի հարթություններ, եթե ճիշտ ժամանակին չկանգնեցվի էս զրույցը։

ՀՀ-ն պետք է ունենա իը լյուստրացիան։

Պատերազմի ընթացքում եղել են աղաղակող դրվագներ, թե՛ զինվորականների, թե՛ հասարակության շրջանում, բայց ոչ հիմա, երբ թե՛ մեղադրող, թե՛ մեղադրվող կողմերը շահերի (բառի ամենաբուն իմաստով) բախում ունեն։

Թերևս, մի օր այս ամենին քաղաքական գնահատական կտա անկախության սերունդը։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ.Գ. Ամեն դեպքում վհուկների որսի սեզոնը հայտարարվում է, որ մոտենում է։

Դիտվել է՝ 1684

Մեկնաբանություններ